Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնալիքներին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է պատմական հենքից զուրկ իր զավթողական ծրագիրը. Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 15,2026 17:33 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ինչպես և կարելի էր կանխատեսել, ՀՀ-ում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցության և Ադրբեջանում իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության խոսույթները՝ հայ հանրությանը պատերազմով սպառնալու դեպքում Փաշինյանին չընտրելու առնչությամբ, շատ նույնական են։

Որոշ մեջբերումներ եմ անում Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Նովրուզ Ասլանի երեկ տված հարցազրույցից․
«Հունիսի 7-ին հայ ժողովուրդը խորհրդարան չի ընտրի. նա կընտրի խաղաղության և պատերազմի միջև։ Կտեսնենք, թե ինչ կընտրեն։ Եթե հայ հասարակությունը խաղաղություն է ուզում, ապա կքվեարկի Փաշինյանի օգտին»։

Նա նաև հավելում է․ «Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ, տարածաշրջանը անկասկած կշարժվի դեպի խաղաղություն։ Երևանի և Բաքվի միջև վերջերս ձեռք բերված բոլոր համաձայնագրերը կիրականացվեն։ [Հայաստանի] Սահմանադրության մեջ կկատարվեն փոփոխություններ․․․»։

Վերջում էլ զավթողական իրենց ծրագրերն են հրամցնում բացեիբաց՝ հատուկ հասկանալ չցանկացողների համար՝ ասելով․
«Մեր հարևանները պետք է հիշեն, որ նրանք մեզ շատ բան են պարտական երեսնամյա օկուպացիայի համար, և որ ապրում են պատմականորեն ադրբեջանական հողերում։ Թող նրանք սա հիշեն․․․»։

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կամակատարն է, նույն ինքը Ալիևի մարդը, նա փաստացի Ադրբեջանին դարձնում է մեր ընտրություններում գործոն, Ալիևին խնդրել է ևս գործի դնել իր ռեսուրսները և սպառնալ հայ ժողովրդին, քանի որ նա Ալիևին խոստացել է շարունակել կատարել վերջինիս երազանքների ցուցակը՝ կլինի դա Սահմանադրության փոփոխություն, պայքար Եկեղեցու դեմ, հայկական ազգային պետության դեմոնտաժ՝ կարճ ասած։

Իսկ սպառնալիքներին զուգահեռ ադրբեջանական կողմը շարունակում է իր վտանգավոր ու պատմական հենքից զուրկ, միևնույն ժամանակ հստակ զավթողական ծրագիրը առ այն, թե իբր հայկական պետությունը ձևավորվել է «ադրբեջանական հողերի վրա»։ Այ, սա են արդեն չորս տարի ակտիվ քարոզում Ադրբեջանում՝ պետական մակարդակով, իսկ սրան ՀՀ իշխանության ղեկին նստած Ալիևի կամակատարները հակադարձել բնավ չեն ուզում, թե ինչու՝ կարծում եմ՝ կարող եք գուշակել ինքներդ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930