Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ. Թրամփ

Ապրիլ 16,2026 22:33 Share

«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ, որը կսկսվի ապրիլի 16-ից: Նա այս masin հայտարարeլ է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ զրույցներից հետո։

«Ես հենց նոր հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այս երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար», -Truth Social կայքում գրել է Թրամփը:

«Երեքշաբթի օրը երկու երկրները 34 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպեցին այստեղ՝ Վաշինգտոնում, մեր մեծ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ես հանձնարարել եմ փոխնախագահ Ջեյ Դ. Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Ռազին Քեյնին համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Ինձ համար պատիվ է եղել լուծել աշխարհում 9 պատերազմ, և սա կլինի իմ 10-րդը», – նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930