Լրահոս
Օրվա լրահոսը

«Տխրահռչակ օրենքի պատճառով դադարեցվել է Սամվել Կարապետյանի կողմից «Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցումը»․ Ավետիս Առաքելյան

Ապրիլ 16,2026 22:44 Share

Այսօր Aravot.am-ը Գյումրիում պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հաշվետվություն ներկայացնող Ավետիս Առաքելյանից՝ Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարողից, հետաքրքրվեց, թե որևէ ռուսաստաբնակ գործարար ցանկություն հայտնե՞լ է գալ ու ներդրումներ անել Գյումրիում։ Մենք հիշեցրեցինք, որ ներդրողներին Գյումրի բերելը Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրի դրույթներից է։

Ավետիս Առաքելյանը մեջբերեց Սամվել Կարապետյանին, որը սկսել էր վերակառուցել Գյումրու պատմական շենքերից մեկը՝ «Մեր մանկության տանգոյի» քանդվող շենքը՝ առանց ակնկալիքների, սակայն «ընտրակաշառք» անհեթեթ հոդվածի պատճառով դադարեցրել են շենքի վերանորոգումը։

«Այդ օրենքից հետո, ընտրակաշառք է, թե ինչ է, ընտրախոստում է, չգիտեմ…

Անցած տարի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ, որը տարիներ շարունակ ուզում էր «Վառեմ-մարեմի» շենքը իր միջոցներով վերանորոգել ու հանձնել քաղաքին՝ ոչ մի կոմերցիոն նպատակ չունենալով, այսինքն՝ ոչ մի քառակուսի մետր իրեն չվերցնելով, համագործակցեց։

Շինարարությունը սկսվել էր, եթե չեմ սխալվում, այս պահին դադարեցվել են այդ աշխատանքները՝ համապատասխան նախարարության կամ գերատեսչության կողմից, քանի որ, ըստ վերջին տխրահռչակ օրենքի, դա դիտվելու է որպես նախընտրական կաշառք։

Եթե էդ ուղղությամբ գնանք, լավ տեղ չի տանում, կապ չունի, ով է ներդրողը, անուն-ազգանունը մի կողմ դնենք, մյուս ներդրողները կասեն՝ լավ բան էինք ուզում անել Գյումրիում, գանք, ներդնենք, քաղաքական ինչ-որ պրոցեսների պատճառով մեր գործունեությունը անարդարացի դադարեցվի, ձգձգվի։ Դա լավ տեղ չի տանում»,- ասաց Ավետիս Առաքելյանը։

Ի դեպ, Ավետիս Առաքելյանը նաև դժգոհեց, որ այդ օրենքի պատճառով այլևս չեն կարողանալու օժանդակել նեղ վիճակում հայտնված ու քաղաքապետարանից դրամական օգնություն հայցող գյումրեցիներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930