Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելի ոստիկաններ, դուք յոթ շարքով կանգնել եք, մեզ էլ ասում եք՝ ցրվեք»․ դատարանի բակում ոստիկաններն ու ցուցարարները քաշքշեցին իրար

Ապրիլ 17,2026 15:07 Share

«Մի բրդեք մեզ։ Սպորտային հնարքներ մի արեք, մենք էլ գիտենք այդ հնարքները։ Հանգիստ, ժողովուրդ հանգստացեք, մի տրվեք սադրանքների»,- Սամվել Կարապետյանի աջակիցների երթի ժամանակ բարձրախոսով հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։ Երթի մասնակիցների ու ոստիկանների միջեւ իրավիճակը լարվեց, հրմշտոց, քաշքշուկ սկսեց այն պահին, երբ ցուցարարներն արդեն հասնում էին դատարանի բակ, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի գործով նիստը։

Ոստիկանները սկսեցին ցույցի մասնակիցներին բերման ենթարկել՝ իբրեւ փողոցի երթեւեկելի մասով քայլելու համար , ինչն էլ բարկացրեց ցուցարարներին։

«Հարգելի ոստիկաններ, դու յոթ շարքով կանգնել եք, մեզ էլ ասում եք՝ ցրվեք, ցրվեք։ Դուք էլ մի քիչ քչացեք, որ մեզ էլ տեղ լինի»,- հայտարարեց Ալիկ Ալեքսանյանը՝ դիմելով ոստիկաններին։

Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման է ենթարկվել 17 անձ՝ հայտնել են ՆԳՆ-ից. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ»։

Ի վերջո, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց եւ իրավիճակը հանդարտվեց։

«Մեր կուսակցության համակիր աղջիկներն ավելի ուժեղ են, քան փոքրիկ խմբակի թվացյալ տղամարդիկ»,- հայտարարեց Ալիկ Ալեքսանյանը՝ խոսելով վերջին օրերին «Ուժեղ Հայաստանի» կանանց ձերբակալությունների եւ կալանքների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

«Սամվել վարչապետ», «Ազատություն Սամվել Կարապետյանին» վանկարկումներով ցուցարարները «Երազ» այգուց քայլեցին մինչեւ Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ընթանում է «Ուժեղ Հայաստան» ուժի վարչապետի թեկնածու, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի գործով նիստը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930