Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության իններորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 7,0 միավորով 500-ից ավելի մասնակիցների մեջ ընթանում է 7-րդ տեղում։
Հայկից կես միավորպակաս է վաստակել գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը։ Նա 6,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































