Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցիներին հնարավոր է համոզել, նրանց հետ կարելի է պայմանավորվել, բայց նրանց պարտադրելն, ըստ էության, անհնարին է․ Վարդան Ոսկանյան

Ապրիլ 18,2026 22:39 Share

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը, և այս համատեքստում Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը շատ կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ ԱՄՆ-ի նախագահին մեղադրելով սոցիալական ցանցում կեղծ պնդումներ անելու մեջ։

Ղալիբաֆը նշել է, որ «Հորմուզի նեղուցի բաց կամ փակ լինելը և դրա վրա տարածվող կարգավորումները որոշում է մարտադաշտը, այլ ոչ թե՝ սոցիալական ցանցերը»։

Իրանն ի մոտո ճանաչող ցանկացած անձ գիտե, որ իրանցիների հետ սպառնալիքի, պահանջների և պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է, քանի որ նրանց հնարավոր է համոզել, նրանց հետ կարելի է պայմանավորվել, բայց նրանց պարտադրելն, ըստ էության, անհնարին է։

Եվ երբ ԱՄՆ-ի հերթական պաշտոնյան նույնիսկ բանակցություններից հետո զարմանում է, թե ինչո՞ւ իրանցիները չեն վախենում և տուրք չեն տալիս սպառնալիքներին, պահանջներին, վերջնագրերին և պարտադրանքի փորձերին, ապա դա նշանակում է, որ նրա՝ ներկայիս Իրանի մասին պատկերացումները, մեղմ ասած, հիմնազուրկ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930