Բաթումում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երկրորդ արծաթե մեդալը նվաճեց երկամարտում։ Կանանց 58 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում 91 կգ-ով բավարարվեց չորրորդ տեղով։
Հրումում գյումրեցի մարզուհին բարձրացրեց 119 կգ, որը երրորդ արդյունքն էր այս մրցաձևում։ Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանի 210 կգ ցուցանիշը նրան բերեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































