Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կամ անտեղյակ է, կամ մասնակցություն ունի այդ հանցագործության մեջ. Ալավերդյանը՝ Հայաստանի եւ Արցախի մշակութային հուշարձանների վիճակի մասին հավասարության փորձ դնելու մասին

Ապրիլ 21,2026 09:15 Share

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի անգրագիտության մասին է խոսում Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման վերաբերյալ հարցին իր արձագանքը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հուշարձանների եւ կրոնական վայրերի ոչնչացման մասին հարցին Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում կոնկրետ չի մեկնաբանել ադրբեջանցիների գործողությունները, միայն ասել է, որ երկարատեւ թշնամանքի մթնոլորտը պետք է ավարտվի, քանի որ «մենք կարող ենք մեղադրել նրանց, նրանք կարող են մեղադրել մեզ, եւ այդպես շարունակվի անվերջ… Ես մտահոգված եմ Հայաստանի մշակութային հուշարձաններով, որոնք գտնվում են ոչնչացման եզրին»: Փաշինյանը նաեւ ասել էր. «Ես ՀՀ վարչապետ եմ և ասում եմ` իսկ Հայաստանում կա՞ն պատմամշակութային հուշարձաններ, որ հենց էսօր ոչնչացվում են։ Այո՛, կան։ Եվ իմ հոգսը ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններն են…»։

«Նա վաղուց ապացուցել է բոլորիս, որ տեղյակ չէ միջազգային իրավունքի նորմերից: Խնդիրը դա չէ՝ հուշարձանները ոչնչացվում են Արցախում , Հայաստանում, թե օրինակի համար Իտալիայում: Խոսքը գնում է մշակութային, կրոնական, տարբեր եկեղեցիների մասին եւ կան միջազգային հստակ պայմանագրեր: Դրանց մենք էլ ենք միացել: Կապ չունի դա տեղի է ունենում Հայաստանո՞ւմ համապատասխան նախարարության անգործության հետեւանքով, թե՞ Արցախում»,- ասաց Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի շրջանակներում ու այլ տարբեր այդպիսի տարածաշրջանային կոնվենցիաներով արգելվում է հուշարձանների ու մշակութային կառույցների ոչնչացումը. «Այն, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մինչեւ հիմա դրա մասին անտեղյակ է կամ եթե տեղյակ է եւ սպասարկում է Ադրբեջանի այդպիսի գործողություները ու քողարկում է դա, դա հանցագործության մեջ մասնակցություն է: Այս առումով ոչ թե պետք է գնահատական տանք, այլ դրա շուրջ պետք է սկսել իրավական գործընթացներ, որով կպարտավորեցնենք Ադրբեջանին դադարեցնել այդ գործընթացը: Եթե Փաշինյանը շատ է ուզում լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ, ունի դրա համար ամենատարբեր հնարավորությունները, թող հստակեցնի իր մոտեցումը ու կարողանա տեղ հասցնել այնպիսի արձագանքներ, որոնք կդադարեցնեն այդպիսի գործողությունները, ոչ թե կնպաստեն այդպիսի հանցագործությունների շարունակությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930