Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր զրուցակիցը ՀՀ քաղաքացին է, մեր գործատուն նա է. Լիլիթ Ստեփանյան

Ապրիլ 21,2026 12:20 Share

Ինչո՞ւ է ընդդիմությունը «գանձ»

Մի քանի թեզեր քննարկենք ներքևում, որոնք հնչեցնում են ընդդիմության թևերը՝ իբր մեղադրելով իշխանությանը, բայց ուղղակիորեն հերքում են իրար։

Մինչ նրանք կկողմնորոշվեն, եկեք ծանոթանանք դրանցից մի քանիսին։

Պայմանական այդ խմբերին անվանենք ընդդիմություն և ընդդիմություն

Իշխանությունը փակում է սահմանամերձ գյուղերի դպրոցները։

Իշխանությունն անիմաստ փող է ծախսում գյուղերում դպրոց կառուցելով։

Իշխանությունը դատարկում է գյուղերը։

16 միլիոնի ծրագիրն ընտրակաշառք է գյուղացուն։

Միլիոնավոր պարգևավճար եք ստանում, թոշակը 3 հազարով չեն բարձրացնում

Թոշակը 10 հազարով ավելացնելն ամենասխալ բանն էր, մի տնտեսագետ չկա՞ր հարցնեին։

Իշխանությունը վախեր ունի։

Իշխանությունը վախի մթնոլորտ է ստեղծում։

Իշխանությունը պատերազմ է բերել։

Ինչո՞ւ կանգնեցրիք պատերազմը։

Փչացրել եք ՌԴ հետ հարաբերությունները։

Ամենաշատը էս իշխանության օրոք ենք կախված ՌԴ֊ից։

Թրիփը չարիք է, շահերի հատման կետ։

Թրիփը պիտի ավելի երկարացնենք, շատ երկրներ ներգրավվենք։

Գերիներին հերոսների պես են ընդունում, պիտի դատել։

Գերիներին կամ էստեղ են դատում, կամ Բաքվում։

ԵԱՏՄ-ում ՀՀ-ն ամենաարագ զարգացող տնտեսությունն ունի։

Պետք է փրկել ՀՀ տնտեսությունը։

Այս իշխանությունն ուզում է փոխել Սահմանադրությունն Ալիևի պահանջով։

Այս Սահմանադրությունը խայտառակություն է, պետք է փոխվի։

Բանակը քանդել են, զենք չեն գնում

Սրանք մեր զենքերն ուզում են Ալիևին ցույց տալ, զորահանդես են անում։

Մարդիկ փող չունեն գնան բժշկի, մահանում են։

Ո՞ւմ է պետք ապահովագրությունը, բժիշկները հոգնում են։

Բիզնեսը խաղաղություն է սիրում, ստաբիլություն, ներդրում չկա։

Ո՞ւմ է պետք այս խաղաղությունը։

Քանդում են մեր լեզուն ու եկեղեցին։

Ռուսերենը պիտի պետական լեզվի ստատուս ունենա, ո՞վ ասաց եկեղեցում խնդիր չկա…

Սրանք ուզում են բացել Թուրքիայի հետ սահմանը։

Չի կարող քաղաքական լուրջ գործիչը չմտածի սահմանը բացելու մասին։

Իշխանությունը վախեցրել է բոլորին` ո՞ւր են մեր մտավորականները, հոգևորականները, սպորտսմենները։

Սրանց օրոք հոգևորականը, մտավորականը, սպորտսմենը զբաղվում են քաղաքականությամբ։

ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներ, չդիմեք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, փոխհատուցում չեք ստանա։

Այս իշխանությունները ԼՂ տեղահանվածներին քաղաքացիություն չեն տալիս, որ չքվեարկեն։

Շարքը կարող եմ երկար քվեարկել։

Դե թող իրար հերքեն ու մերժեն, մեր զրուցակիցը ՀՀ քաղաքացին է, մեր գործատուն նա է։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930