Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հետապնդումները, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են, երկու օր առաջ խուզարկել են իմ հայրական տունը, ծնողներիցս խլել ու տարել հեռախոսները. Ռուբեն Վելիցյան

Ապրիլ 21,2026 16:17 Share

«Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ քաղաքական տեռորը շարունակվում է․ խուզարկությունները շարունակվում են։ Այս անգամ խուզարկության է ենթարկվել մեր կուսակից ընկերների տները, երկու օր առաջ էլ խուզարկել են իմ հայրական տունը, ծնողներիցս խլել ու տարել են հեռախոսները ՝ հաշվի չառնելով, որ տարեց, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են, կապի միջոցն իրենց համար անհրաժեշտություն է։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ՇՄՆ-ի անտառտնտեսության Տաշիրի մասնաճյուղի նախկին տնօրեն Ռուբեն Վելիցյանը:

«Հարցը, ոնց հասկացա, եղել է այն, որ իբր, դեռևս իմ պաշտոնավարման ժամանակ, իմ գործընկերներին, իմ ենթականներին հրահրել եմ մասնակցել մեր հավաքներին, ինչն աբսուրդի ժանրից է:

Լավ հասկանում եք՝ այսօր պետական ոլորտում մեծամասնությունը ՔՊ-ականներ են ու առնվազն իմ կողմից անմտություն կլիներ հակառակ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հրահրել՝ մասնակցելու մեր կուսակցության հավաքներին»,- նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930