Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռ է կործանվել

Ապրիլ 22,2026 12:16 Share

Ermenihaber. Անկարայի Թեմելի շրջանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «CH-47» ծանր բեռնատար ուղղաթիռը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Կոչ է արվել զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց:

Պաշտոնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան, իսկ անձնակազմի վիճակը գնահատվում է բավարար։ Վթարի պահին ուղղաթիռում գտնվող 5 զինծառայող հետազոտությունների նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն․ նշվում է, որ դրանք կպարզվեն քննության արդյունքում։ Տեղում աշխատում են փրկարարական և այլ մասնագիտական խմբեր, անվտանգության նկատառումներով տարածքը սահմանազատված է և գտնվում է վերահսկողության ներքո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930