Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ղուկասյանը իրավունքի ուժով կարող է լինել վարչապետ»․ Լևոն Բաղդասարյանը՝ ԴՕԿ-ի մասին

Ապրիլ 23,2026 19:17 Share

«Մեր նպատակը նա չէ, որ տեղեր վերցնենք, այլ օրենքի ուժով ստեղծենք արժանապատիվ Հայաստան և արժանապատիվ քաղաքացի»,- հարցին՝ ի՞նչ շանսեր ունեք, «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության փաստաթղթերը հանձնելուց հետո ԿԸՀ բակում լրագրողների հարցին՝ ի՞նչ շանսեր ունեք խորհրդարան անցնելու, այսպես պատասխանեց ԴՕԿ կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Լևոն Բաղդասարյանը։

Նա հայտնեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է («Դոգ»)։ Հարցին՝ նա չունի՞ արգելք, եթե իրենց ուժն անցնի խորհրդարան, գալո՞ւ է Հայաստան, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց․ «Պարոն Ղուկասյանն իրավունքի ուժով իրավունք ունի ընդգրկվելու պատգամավորական ցուցակում և լինել վարչապետ։ ՀՀ-ում բազմաթիվ են նախադեպերը՝ ինչպես երկրորդ, այնպես էլ չորրորդ նախագահի դեպքում»։

Նա նշեց, որ բացառապես միասնական ուժերով է հնարավոր ստեղծել արժանապատիվ Հայաստան․ «Վերապահում ունենք նախկինների և ներկաների նկատմամբ։ Քանի վերջիններս չեն գիտակցել իրենց մեղքը և հրապարակային չեն բարձրաձայնել, չեն ապաշխարել և չեն ենթարկվել պատասխանատվության, մենք նրանց հետ չենք համագործակցի»։

Քաղաքական ուժերի՝ ԿԸՀ ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու գործընթացն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930