Ապրիլի 24-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա.Բ.Գորյաինովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը` «Ծիծեռնակաբերդ»-ի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելով Անմար կրակի մոտ։
1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարություն՝ խորին ցավակցություն հայտնելով եղբայրական հայ ժողովրդին։
ՀՀ-ում ՌԴ դեսպանություն


















































