Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է 2026թ. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության 17-րդ հանաժողովի ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Ապրիլ 26,2026 14:13 Share

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության կողմից Բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ մշտական ֆորումի 25-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին առնչվող այլ դրույթների հարցերով օժանդակ մարմնի առաջին նիստի հիմնական արդյունքները» խորագրով հարակից միջոցառմանը:

Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը ներկայացրեց 2026թ. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության համաժողովի կողմերի 17-րդ հանաժողովի (COP17) ՀՀ նախագահության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ Հայաստանը նպատակ ունի կազմակերպել ներառական և մասնակցային համաժողով՝ նպաստելով Կողմերի և շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներկայացուցիչների լիարժեք և կառուցողական ներգրավվածությունը համաժողովի աշխատանքների բոլոր ուղղություններում։

Շեշտվեց, որ COP17-ի առանցքային արդյունքներից կլինեն Կոնվենցիայի 8(j) հոդվածի և բնիկ ժողովուրդներին ու տեղական համայնքներին առնչվող այլ դրույթների վերաբերյալ օժանդակ մարմնի ինստիտուցիոնալացումը, Կալի հիմնադրամի գործարկումը, որը անմիջական օգուտ կբերի բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, ինչպես նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին գլոբալ վերանայումը։

ՄԱԿ-ՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930