Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-որ կերպ բացատրեցին, բայց ավելի լավ է՝ հարցն իրենց ուղղեք»․ Մարիա Զախարովան՝ արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից ՀՀ-ի հրաժարվելու մասին

Ապրիլ 26,2026 14:38 Share

Պաշտոնական Երեւանն, ի վերջո, ինչպե՞ս է բացատրել արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը։

«Ինչ-որ կերպ բացատրեցին (ծիծաղում է՝ Ն․Գ․), բայց ավելի լավ է՝ հարցն իրենց (ՀՀ ԱԳՆ-ին՝ Ն․Գ․) ուղղեք»,-Aravot.am-ին տված բացառիկ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Տիկին Զախարովայից հետաքրքրվել էինք՝ պաշտոնական Երեւանն, ի վերջո, ինչպե՞ս է բացատրել արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունից հրաժարվելը։

Հիշեցնենք, մարտի 12-ին «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը հրաժարվել է ՌԴ-ի կողմից ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված մարդասիրական օգնությունից։ Մինչ այդ, «Եվրասիա» հասարակական կազմակերպության միջոցով՝ «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» ՀԿ–ի հետ համատեղ, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ, մարդասիրական ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել ընդհանուր առմամբ 7000 արցախցի՝ 300 ընտանիք։

Մերժման առիթով ՀՀ ԱԳՆ պաշտոնական պատասխանում ասվում է․ «Հայաստանի իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների տրամադրումը, ինչպես նաև բարեգործական օգնությունը նախընտրական շրջանում»: Հենց սա է, որ տիկին Զախարովայի ծիծաղն է շարժում։ Ասաց՝ չի հասկանում մերժման պատճառը, մանավանդ, որ մարդիկ դրա կարիքն ունեն եւ օգնության տրամադրման դիմումներն աճում են։ Հավելում է՝ այդ ապրանքների զգալի մասը գնվում էր Հայաստանից ու դա էլ տեղական արտադրողների համար լրացուցիչ խթան է:

Ավելի վաղ, իր ճեպազրույցներից մեկում, Մարիա Զախարովան ասել էր, որ փորձել են հայկական կողմից ճշտել, թե ինչի՞ մասին է խոսքը, բայց հայկական կողմը դժվարացել է պարզաբանել։

Թե ՌԴ կառավարության մարդասիրական օգնությունն ի՞նչ կապ ունի Հայաստանում նախընտրական քարոզչության հետ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի հասկանում, մանավանդ, որ ռուսական կողմն այդ օգնությունների մասին հրապարակային հայտարարություններ առանձնապես չի էլ արել։

Մարիա Զախարովան Մոսկվայում մասնակցում էր «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային հասարակական-գործարար համաժողովին՝ նվիրված «Եվրասիա»-ի ստեղծման երկու ամյակին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930