Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թ․ ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 35 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում. ՀՔԱՎ-ը վերահրապարակել է թարմացված զեկույցը

Ապրիլ 27,2026 15:14 Share

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) վերահրապարակել է «2025 թվականին ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին» զեկույցի թարմացված տարբերակը։

Վերահրապարակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2026 թ․ ապրիլի 13-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից Կազմակերպությանը տրամադրվել են նոր տեղեկություններ։ Քանի որ նախկինում տրամադրված տվյալները եղել են ոչ լիարժեք, դրանք տարբերվում էին զեկույցի նախնական տարբերակում հրապարակված տվյալներից։

Սույն Զեկույցում ներկայացված է 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱԱԾ սահմանապահ զորքերում զինծառայողների մահացության դեպքերի վիճակագրությունը, դրանց պատճառների վերլուծությունը և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակը։

2025 թ․ մահացության վիճակագրությունն ու պատճառները

ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունների համաձայն՝ 2025 թ․ ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 35 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 2-ը տեղի են ունեցել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Զինծառայողների մահացության պատճառներն են՝

  • առողջական խնդիրներ՝ 12 դեպք,
  • ավտովթար՝ 8 դեպք,
  • ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 6 դեպք (2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում),
  • դժբախտ պատահար՝ 5 դեպք,
  • սպանություն՝ 2 դեպք,
  • առողջությանը ծանր վնաս պատճառել (բռնություն)՝ 1 դեպք,
  • թմրանյութի օգտագործում՝ 1 դեպք։

Համեմատության համար նշենք, որ 2024 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 40 զինծառայողի մահվան դեպք հետևյալ պատճառներով՝

  • ավտովթար՝ 13 դեպք,
  • ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 9 դեպք,
  • առողջական խնդիրներ՝ 5 դեպք,
  • հրադադարի ռեժիմի խախտում՝ 4 դեպք,
  • սպանություն՝ 3 դեպք,
  • դժբախտ պատահար՝ 3 դեպք,
  • ավիավթար՝ 2 դեպք,
  • հրդեհ՝ 1 դեպք։

Համեմատելով 2024 և 2025 թվականներին զինծառայողների մահացության դեպքերը և դրանց պատճառները, արձանագրում ենք, որ դրանք նվազել են 9 %-ով։

ՀՔԱՎ-ը 2010 թվականից ի վեր, պաշտպանության և անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության շրջանակներում, իրականացնում է զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում։ Կազմակերպությունն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության (իսկ մինչև 2023 թվականը նաև՝ Արցախի Հանրապետության) զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերն ու դրանց պատճառները։

Այս ուսումնասիրությունների միջոցով Կազմակերպությունը գնահատում է զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված պետության ստանձնած պարտավորությունների կատարման վիճակը։ Մինչ այժմ ՀՔԱՎ-ը հրապարակել է ավելի քան չորս տասնյակ տարեկան, կիսամյակային և եռամսյակային տեղեկանքներ ու զեկույցներ։

Զեկույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930