Լրահոս
Օրվա լրահոսը

Ծափերով, դափնիներով ու երգ-երաժշտությամբ դիմավորել են Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած ծանրամարտի 2026թ. Եվրոպայի առաջնության մրցումներից վերադարձած հայ ծանրորդներին

Ապրիլ 27,2026 21:01 Share

Ծափերով, դափնիներով ու երգ-երաժշտությամբ՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուներն ու մարզասերները դիմավորել են Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած ծանրամարտի 2026 թվականի Եվրոպայի առաջնության մրցումներից վերադարձած հայ ծանրորդներին։

✅️💪Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումներին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերում ընդգրկված էին 16 մարզիկ-մարզուհիներ։

Նրանցից 9-ը՝ 5 տղամարդ և 4 կին Շիրակի մարզի ներկայացուցիչներ էին։

🥇🥉🥈 Եվրոպայի առաջնության առանձին վարժաձևերում և երկամարտի հաշվարկում Հայաստանի պատվիրակները նվաճեցին 24 մեդալ՝ 9 ոսկի 8 արծաթ և 7 բրոնզ։ Այստեղ առյուծի բաժինը կազմեցին հավաքական թիմերում ընդգրկված Շիրակի մարզի ներկայացուցիչների ձեռքբերումները՝ 18 մեդալ, որից 8 ոսկի 5 արծաթ և 5 բրոնզ։

🎗🎗 Շիրակցի մարզիկներից Էմմա Պողոսյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ, իսկ Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը և Արա Աղանյանը փոխչեմպիոններ։

Ծանրորդուհի Աննա Ամրոյանն էլ ոսկե մեդալակիր դարձավ հրում վարժաձևում։
Հարկ է նշել, որ հավաքական թիմերի գլխավոր մարզիչները ևս Շիրակի մարզից են՝ տղամարդկանց թիմինը Հակոբ Փիլոսյանն է, իսկ կանանցը՝ Արտաշես Ներսիսյանը։

 

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930