Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստացույց, քյաբաբ կամ գումար վերցնելիս ապահովագրված չեք լինելու բռնվելուց. Ալեն Սիմոնյան

Ապրիլ 28,2026 13:37 Share

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից բացի` սփյուռքահայերին ձերբակալվելու վտանգի վերաբերյալ իր նախազգուշացումն է արել նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բոլոր այն դեպքերում, երբ փորձ կկատարվի խառնվել ընտրական գործընթացների մեջ՝ լինի դա թե՛ կաշառք վերցնելու, թե՛ կաշառք տալու դեպքերում, իրավապահները շատ խիստ գործելու են»,- ասաց Սիմոնյանը՝ զգուշացնելով, որ կաշառք վերցնող ու տվողները ապահովագրված չեն լինելու բռնվելուց՝ անկախ նրանից կխոսեն բա՞ց, թե՞ փակ կապով՝ տարբեր հավելվածներով:

«Աղունիկ կուղարկեք, թե «Մաքս» հավելվածով կխոսեք, բոլոր այդ դեպքերում այդ գործընթացը հայտնի է դառնալու: Կաշառք վերցնելու համար մինչեւ 7 տարի ազատազրկում է նախատեսվում, իսկ կաշառք տալու համար նախատեսվում է ութ տարի ազատազրկում»,- տեղեկացրեց Սիմոնյանը:

Նա նաեւ մանրամասնեց՝ կապ չունի, թե կաշառքն ինչ տեսքի է լինելու. «Հեռուստացույց, քյաբաբ, գումար, ռուբլի, այլ արտարժույթ, որեւէ ձեւով այդ գործընթացները դառնալու են իրավապահներին հասանելի: Եթե դուք ապրում եք արտերկրում, մտածում եք ՝արտերկրում գումար վերցնելիս ինչ-որ բանով ապահովագրված եք, դուք նույնպես սխալվում եք: Հայաստան ժամանելիս անցակետում, ձեզ ամենայն հավանականությամբ, հրավիրելու են զրուցելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930