Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ կեղծ թղթադրամներ են իրացրել. վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ապրիլ 28,2026 16:30 Share

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Հ.-ն իր ծանոթներ՝ Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի, Ն.Կ.-ի հետ խմբի կազմում, 2025 թվականի մայիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր անձանց իրացրել է ընդհանուր 1 հատ 100.000 ՀՀ դրամ, 20 հատ 50.000 ՀՀ դրամ, 1 հատ 20.000 ՀՀ դրամ, 5 հատ 10.000 ՀՀ դրամ կեղծ թղթադրամներ՝ խարդախությամբ հափշտակելով 1 մլն 149 հզր 860 ՀՀ դրամի գույք:

Մ.Հ.-ի, Ռ.Ա.-ի, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 29 դրվագ գործողությամբ կեղծ արժույթ իրացնելու և խարդախություն կատարելու համար:

Մ.Հ.-ի և Ռ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, Է.Խ.-ի և Ն.Կ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930