«Ես այն մարդն եմ, որը Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները Ռուսաստանից։ Փաշինյանի այդքան սիրած Հայաստանի էլեկտրական ցանցերը ես վերադարձրել եմ Հայաստանին, Հրազդանի ՋԷԿ-ը ես վերադարձրել եմ Հայաստանին, Սևան-Հրազդան կասկադը ես վերադարձրել եմ Հայաստանին։ Հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան։ Բացարձակ մտահոգ չեմ, որ Ռուսաստանն իմ նկատմամբ ճնշումներ կկիրառի։ Իսկ եթե կիրառի, այդ դեպքում նույնպես բացարձակ մտահոգ չեմ»,- պատասխանեց Սամվել Կարապետյանը լրագրողի այն հարցին, թե իշխանությունը իրեն քննադատելիս նշում է, որ ինքը իր կապիտալի մեծ մասը կուտակել է ՌԴ-ում, և ասում է, որ իր հաղթանակի կամ ծրագրերի իրագործման պարագայում Ռուսաստանը դրանով իրեն ճնշելու է, և Հայաստանի ենթակառուցվածքները ինքը տրամադրելու է Ռուսաստանի կառավարմանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































