Լրահոս
Նվիրյալը
Օրվա լրահոսը

«Կասկադ-Էներգո»․ ժամանակակից էներգետիկայի ամբողջական լուծումներ՝ նախագծումից մինչև իրականացում

Ապրիլ 30,2026 10:49 Share

Ժամանակակից էներգետիկ համակարգերի զարգացումը պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց, այլև համալիր մոտեցում՝ նախագծումից մինչև շահագործման հանձնում։ Այս տեսանկյունից «Կասկադ-Էներգո» ՍՊԸ ընկերությունը հանդես է գալիս որպես ամբողջական ինժեներական և շինարարական լուծումներ առաջարկող կազմակերպություն, որը միավորում է փորձը, տեխնոլոգիան և արտադրական ներուժը։

Հիմնադրված լինելով 2005 թվականին՝ «Կասկադ» ընկերությունների խմբում, «Կասկադ-Էներգո»-ն ձևավորվել է որպես բազմապրոֆիլ ընկերություն՝ կենտրոնանալով էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման ու արդիականացման վրա։ Տարիների ընթացքում այն կուտակել է զգալի փորձ արտաքին ինժեներական ցանցերի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և մինչև 220 կՎ բարձր լարման ենթակայանների նախագծման ու կառուցման ոլորտներում։ Ընկերության կողմից կառուցված շենքերի շարքում են Ռուսաստանի Դաշնության խոշորագույն անշարժ գույքի ու ենթակառուցվածքային օբյեկտները։

«Կասկադ-Էներգո» ՍՊԸ-ի հայաստանյան ներկայացուցչություններն ընդգրկված են «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում, որոնք  զբաղվում են բարձրավոլտ ենթակայանների կառուցմամբ, էլեկտրաէներգետիկ բաշխիչ սարքավորումների,  ինչպես նաև երրորդ սերնդի միաֆազ և եռաֆազ «խելացի» հաշվիչների արտադրությամբ, տեղադրմամբ ու սպասարկմամբ։

Ընկերությունների խումբը ոչ միայն նախագծում է էներգետիկ լուծումները, այլև իրականացնում է դրանց կառուցումը, տեղադրումը և տեխնիկական սպասարկումը։  Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ապահովել որակի վերահսկողություն յուրաքանչյուր փուլում և հաճախորդներին առաջարկել համալիր լուծումներ։ Ըստ էության սա «from idea to execution կամ գաղափարից մինչև իրականացում» մոդելով գործող ընկերությունների խումբ է, ինչը բավական հազվադեպ է հանդիպում մեր տարածաշրջանում։

Հաշվի առնելով ՀՀ-ում էլեկտրամատակարարման ցանցի մաշվածությունը «Կասկադ-Էներգո»-ի ընկերությունների խումբը ակտիվորեն զարգացնում է նաև սեփական արտադրական ուղղությունը ՀՀ ում՝ մասնագիտանալով ցածր լարման էլեկտրական սարքավորումների նախագծման և արտադրության մեջ։ Արտադրական գործընթացները կազմակերպվում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ապահովելով միջազգային և ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխանություն։  Նման արտադրությունը ՀՀ-ում վերջնական սպառողին տալիս է մատակարարման, ինչպես նաև սարքավորումների հետագա սպասարկման ավելի սեղմ ժամկետներ, կրճատվում են սպառողի թե սարքավորումների ձեռքբերման համար գործուղման և թե սպասարկման ծախսերը:  Այս համատեքստում մարդկային ներուժի զարգացումը և մասնագետների պատրաստումը ևս ընկերության համար կարևոր առաջնահերթություններ են։ Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի հետ տարիների ստացված համագործակցությունը նշանակում է մեկ բան՝ ձևավորվում է նոր սերնդի մասնագետ, որը ոչ միայն սովորում է, այլև անմիջապես ներգրավվում իրական արտադրության գործընթացի մեջ, այդպիսով նաև՝ ստանալով բացառիկ հնարավորություն տեսական գիտելիքը վերածելու գործնականի։ Այս տեսանկյունից ընկերության համար մասնագիտական կրթությունը ապագա հաջողությունների ամենամեծ երաշխիքն է։

Ընկերության աշխատանքի ռազմավարական ուղղություններից է ավտոմատացված կառավարման և հաշվառման համակարգերի ներդրումը, որոնք թույլ են տալիս բարձրացնել էներգետիկ համակարգերի արդյունավետությունը, ապահովել տվյալների ճշգրիտ հավաքագրում և օպտիմալացնել էներգիայի սպառումը։ Այս լուծումները հատկապես կարևոր են ժամանակակից քաղաքների և արդյունաբերական մեծ օբյեկտների կառավարման համար։

Հիմնադրումից ի վեր, «Կասկադ-Էներգո» ՍՊԸ իրականացրել է մի շարք խոշորամասշտաբ ազգային նախագծեր՝ ներգրավվելով ենթակառուցվածքային նշանակության օբյեկտների կառուցման և արդիականացման աշխատանքներում։ Ընկերության փորձը ներառում է ինչպես պետական և արդյունաբերական, այնպես էլ քաղաքացիական նշանակության ծրագրեր, ինչը վկայում է նրա բազմակողմանիության և բարձր մասնագիտական կարողությունների մասին։

Այսօր էներգետիկ ոլորտում մրցունակությունը պայմանավորված է ոչ միայն տեխնիկական հագեցվածությամբ, այլև նորարարական մտածողությամբ։ «Կասկադ-Էներգո» ՍՊԸ-ն շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական կարողությունները՝ ներդնելով միջազգային լավագույն փորձը և առաջարկելով ժամանակակից լուծումներ՝ ուղղված էներգետիկ համակարգերի արդյունավետության բարձրացմանը։

Հայաստանի համար, որտեղ էներգետիկ անվտանգությունն ու ենթակառուցվածքների զարգացումը ռազմավարական նշանակություն ունեն, նման փորձ ունեցող ընկերությունների ներկայությունը կարևոր դեր է խաղում ոլորտի առաջընթացում։

«Կասկադ-Էներգո» -ն հանդես է գալիս որպես հուսալի գործընկեր, որը միավորում է պրոֆեսիոնալիզմը, փորձը, տեխնոլոգիան և զարգացման տեսլականը՝ նպաստելով ժամանակակից անկախ և անվտանգ էներգետիկ միջավայրի ձևավորմանը։

Ընկերության գործունեությունը Հայաստանում պետք է դիտարկել ոչ միայն որպես բիզնես նախաձեռնություն, այլ նաև կայուն զարգացման հիմք, որն արդեն իսկ իր ցուցանիշներով նպաստել է երկրի մրցունակության և տնտեսական աճի տեմպերի բարձրացմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930