Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՃԹՆ աշխատաժողովում Արմեն Ստեփանյանը ներկայացրեց ԶՊՄԿ վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտում

Ապրիլ 30,2026 11:07 Share

Ապրիլի 28-29 Երևանում անցկացվել է Կենտրոնական Ասիայի երկրների Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շահառուների կլոր-սեղան աշխատաժողովը։ Մասնակիցների թվում էին ԱՃԹՆ-ի շահառուներ Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՃԹՆ-ի Միջազգային քարտուղարության ներկայացուցիչներ։


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչներին հրավիրվել էին ներկայացնելու թափանցիկության և հաշվետվողականության ընկերության մոտեցումները։ Գլխավոր տնօրենի տեղակալ / Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը ներկայացրեց ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտում։ Մասնավորապես մասնակիցներն ու հյուրերը տեղեկացան, որ ԶՊՄԿ-ն մի քանի տարի շարունակ հրապարակվող Կայուն զարգացման զեկույցներում այս տարի արդեն ներդրած կլինի հաշվետվողականության միջազգային գրեթե բոլոր առաջատար ստանդարտները։ Սա թափանցիկության ու հաշվետվողականության ոլորտում զգալի քայլ է՝ աննախադեպ Հայաստանի համար։

Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը պատասխանեց Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի և դրա ներուժի վերաբերյալ հյուրերի բազմաթիվ հարցերին՝ առանձնապես ընդգծելով ոլորտի ընդլայնման, նոր, որակյալ ներդրումների ներգրավման և երկրաբանահետախուզական ներդրումներին պետական աջակցության անհրաժեշտությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930