Լրահոս
Նվիրյալը
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատը Նելլի Մինասյանի արտոնագրի գործողությունը դադարեցրել է այն հիմքով, որ նա դատապարտվել է հանցագործության համար

Ապրիլ 30,2026 13:10 Share

Փաստաբանների պալատի հայտարարությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած տեսանյութի առնչությամբ

Անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից տարածված տեսանյութին, որը նաև լայն տարածում է գտել լրատվական կայքերում և վերջիններիս կողմից նշվում է նաև անձի տվյալները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նելլի Մինասյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը ՀՀ փաստաբանների պալատի Խորհրդի 13.05.2025 թվականի թիվ 9/11֊Ա որոշմամբ դադարեցվել է: Որոշումն ուժի մեջ է մտել 22.06.2025 թվականին:

Փաստաբանների պալատի խորհուրդը Նելլի Մինասյանի արտոնագրի գործողությունը դադարեցրել է այն հիմքով, որ նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

Թեև Նելլի Մինասյանը Փաստաբանների պալատի խորհրդի նշված որոշումը բողոքարկել է դատական կարգով, սակայն Խորհրդի նշված որոշումը կատարում չի նախատեսում և օրինական ուժի մեջ մտնելու պահից արդեն իր իրավական հետևանքն ունեցել է, որպիսի պայմաններում էլ Նելլի Մինասյանի անունը հանվել է փաստաբանների ցուցակից:

«Ա». Հիշեցնենք՝ ՔԿԾ-ն հայտնել էր, որ փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոութբուքի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930