Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով:
«Բանաձևում հայ բնակիչների Ղարաբաղ վերադարձի պնդումները որակվել են անհիմն, և միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին», – հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը:
Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Կույունչիչին հայտնել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը, իբր, «կամավոր են լքել տարածաշրջանը»։
Կարդացեք նաև
Բաքուն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի այս մոտեցումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում կարգավորման գործընթացի և Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների հեռանկարների վրա։
Ադրբեջանի խորհրդարանն էլ հայտարարել է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու մասին։
Որոշման համաձայն՝ Միլի Մեջլիսը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցության հարաբերությունները բոլոր ուղղություններով։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կսկսվի նաև Եվրանեսթին անդամակցությունը դադարեցնելու գործընթացը։


















































