Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի փեսայի ելույթի ժամանակ ողջ դահլիճը միանգամից ոտքի կանգնեց

Մայիս 03,2026 22:50 Share

Այսօր Գյումրու թատրոնի շենքում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ խոսքը տրվեց Վարդան Ղուկասյանի փեսային՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին, նրա ելույթի ժամանակ բոլորը ոտքի կանգնեցին։

Նրա ելույթը կարճ էր, ընդամենը մի քանի բառ։

Ավետիս Առաքելյանն ասաց․ «Ճիշտն ասած՝ մինչ բեմ բարձրանալը, տեքստ ունեի, բայց  մի բան կասեմ՝ այս բեմի վրա Նարեկ Կարապետյանի փոխարեն պիտի կանգնած լիներ Սամվել Կարապետյանը, իմ փոխարեն էլ՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Երկու հզոր մարդկանցից վախենում է այս իշխանությունը, վախի մեջ է, որովհետև հաղթանակի շունչը փչում է»։

Նրա այս խոսքերն այնպես հուզեցին ներկաներին, որ նրանք անմիջապես ոտքի կանգնեցին՝ բացականչելով․ «Սամվել, վարչապետ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031