Գյումրու Թատերական հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին դիմավորեցին դհոլ-զուռնայով, աղուհացով, պարային կատարումներով։
Նրանց դիմավորեցին Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, կալանավորված Վարդան Ղուկասյանի շրջապատի մարդիկ՝ նրա փեսայի՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի գլխավորությամբ, որն ընդգրկված է «Ուժեղ Հայաստանի» կուսակցության նախընտրական ցուցակում։
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման էին եկել նաև եկեղեցու հավատացյալները, որոնք չափազանց ծանր են տանում Միքայել Սրբազանին կալանավորելը, ապա տնային կալանքի ենթարկելը։
Հանդիպումը տեղի ունեցավ Գյումրու թատրոնի դահլիճում, որը լեփ-լեցուն էր․ այստեղ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց աղքատության հաղթահարման իրենց տեսլականը, նախընտրական ծրագրի տարբեր դրույթներ, պատասխանեց ներկաներին հուզող հարցերի, որոնք վերաբերում էին Շիրակի մարզի ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործմանը, անվճար կրթությանը, գյուղական դպրոցները փակելուն, կալանքը՝ որպես պատժի միջոց կիրառելուն։
Ներկաները պարբերաբար բացականչում էին «Սամվել, վարչապետ»։
Մոտ 2 ժամ տևած հանդիպումից հետո տեղի ունեցավ քայլերթ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




























































