Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գրում է.
«Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը, որի վերաբերյալ այսօր արձանագրություն ստորագրեցինք, սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Թուրքիայի համար։
Անիի պատմական կամրջի մի ոտքը Հայաստանի տարածքում է և, սահմանի մյուս կողմում՝ Անիի ավերակների հետ համատեղ, այս հուշարձանները կարող են միասին դառնալ մեկ զբոսաշրջային ուղղություն»։
Կարդացեք նաև


















































