Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում ներդրողներին՝ ներդրումներ անել ՀՀ-ում, սա նույնպես պատմական փաստ է»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 05,2026 12:52 Share

Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես եկան համատեղ հայտարարությամբ։

«Մեր իրականության մեջ կա պատմականորեն այնպիսի ընկալում, թե ՀՀ-ն գտնվում է վատ կամ երբեմն նույնիսկ սարսափելի աշխարհագրական դիրքում։ Եվ այսօր շատ խորհրդանշանական էր լսել ԵՄ գործընկերներից, որ ՀՀ-ն գերազանց աշխարհագրական դիրք ունի եւ գտնվում է Արեւելքն ու Արեւմուտքն իրար կապող ամենակարճ ճանապարհի վրա։ Սրանով թերեւս արտահայտվում է պատմական ժամանակաշրջանի փոփոխությունը, երբ մենք մեր նույն տեղում գտնվելով՝ քաղաքական գործընթացների արդյունքում աշխարհագրական վատ եւ սարսափելի դիրքից անցում ենք կատարում դեպի աշխարհագրական գերազանց դիրք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Եվրոպական միությունն ամենաբարձր մակարդակով կոչ է անում եւ հրավիրում է ներդրողներին՝ ներդրումներ անել ՀՀ-ում։ Ըստ Փաշինյանի՝ սա նույնպես պատմական փաստ է, որովհետեւ  նախկինում երբևէ նման կոչ ու ուղերձ չի հնչել միջազգային գործընկերներից։

«Այսօր հարցերի շատ լայն շրջանակ ենք քննարկել, եւ պիտի արձանագրեմ, որ հենց գագաթնաժողովի ձեւաչափում հանդիպելը եւ քննարկում ունենալը բխում է այն իրողությունից, որ ՀՀ-ԵՄ օրակարգն այնքան է ընդլայնված եւ այնքան մեծ կշիռ է ստացել, որ այլեւս անխուսափելի էր այս ձեւաչափի ձեւավորումը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ էներգետիկ ոլորտում ԵՄ հետ շատ լուրջ համատեղ նախագծեր ու ծրագրեր կան, որպեսզի մեկտեղվեն Հայաստանի ռեսուրսները եւ այն տեխնոլոգիաները, որոնք հասանելի են ԵՄ-ին։

Փաշինյանը նաեւ հավելեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ ուղղություններով ակնկալում են ԵՄ-ից ստանալ շարունակական աջակցություն։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031