Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի վերջ դրվի Թուրքիայի դեմ պատմական մեղադրանքներին, մեր ՀՆԱ-ն 1,64 տրիլիոն դոլար է, պետք է իմաստնությամբ մոտենանք հարցին»․ Մուրատ Ասլան

Մայիս 05,2026 20:02 Share

Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (SETA) ավագ հետազոտող Մուրատ Ասլանը նշեց․ «Թուրքիան չի ուզում տարածաշրջանում որևէ երկրի տեսնել մեկուսացված»։

«Երբ խոսում ենք վստահության, հուսալիության մասին, կարևոր է, որ հույզերի վրա չխաղանք, այլ իրատես լինենք։ Կարող եք հանրային մակարդակում պատմական մեղադրանքներ հնչեցնել, քննադատել, դատապարտել, բայց հարցին պետք է իմաստնությամբ մոտենանք։ Թուրքիայի ՀՆԱ-ն 1,64 տրիլիոն դոլար է»,- «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի «Բացելով Հարավային Կովկասը – նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (SETA) ավագ հետազոտող Մուրատ Ասլանը։

Նա համեմատության համար նշեց՝ ՌԴ-ից բացի՝ բոլոր Կենտրոնական Ասիայի ինը երկրները՝ Իրանը ներառյալ, նրանց ՀՆԱ-ների համագումարը 1,1 տրիլիոն դոլար է․ «Այսինքն՝ Թուրքիան հանդես է գալիս թե՛ արտադրող, թե՛ սպառող։ Այս առումով, այնպիսի նախագիծ, որը ԹՐԻՓՓ-ն է, կամ ՀՀ-ի ինտեգրումը տարածաշրջանում միանշանակ կնպաստի Թուրքիայի տնտեսությանը։ Այս տեսլականը պետք է հստակեցվի լայն առումով։ Թուրքիան չի ուզում տարածաշրջանում որևէ երկրի տեսնել մեկուսացված։ Մեր տնտեսությունները, հասարակության կառուցվածքը որևէ օգուտ չեն քաղում կամ չեն կարող անվտանգ ապագա տեսնել, եթե կա մեկուսացված երկիր։ Ուստի Թուրքիան հուսալի գործընկեր է խթանելու ՀՀ-ի ինտեգրումը տարածաշրջանում։ Կան մի շարք ռիսկեր ու խոչընդոտներ․ պետք է վերջ դրվի դարեր շարունակ տևող մեղադրանքներին և վիճաբանություններին, պետք է իմաստնությամբ մոտենանք»։

Նա նշեց, որ կողմ է բանակցությունների 3+3 ձևաչափին․ «Մենք չենք կարող Հարավային Կովկասը համաշխարհային համատեքստից առանձին դիտարկել։ Եթե խոսենք ռիսկերից, ապա ՌԴ-ն և Իրանն են։ ԽՍՀՄ փլուզումը ռուսները որպես տրավմա ընդունեցին։ Իսկ երբ մեկուսանում ես, դա հանգեցնում է փլուզման, և այդ դեպքում դիմում ես ագրեսիայի։ Տեսնում ենք ռուսներին հիմա Ուկրաինայում, հարցնում են՝ հաջորդը ո՞րն է լինելու՝ Ղազախստա՞նը, Մոլդովա՞ն, այլ երկիր։ Աշխարհագրական սահմանագծումները դժվար է հասկանալ, ՌԴ-ի տրամաբանությամբ ցանկացած հետքաշում այս տարածաշրջանում ռիսկ է։ Իրանին շրջանցելը ևս ռիսկային է»։

«Բացելով Հարավային Կովկասը – նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031