«Ապրիլի 15-ին ԱԺ-ում զեկուցելով կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականի մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը վերջին գործոնն էր, որի արդյունքում ավարտվեց նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդման օպերացիան։ Եվ երկրորդը՝ հայտարարեց, որ գործում է մաֆիա՝ հայաստանյան եւ ոչ հայաստանյան»,- ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հետաքրքրվելով՝ ովքե՞ր են մաֆիոզները, Հայաստանից բացի՝ որտե՞ղ իրենց մետաստազներն ունեին, նրանցից քանի՞սն են բանտում։
Աննա Վարդապետյանն ասաց, որ կոնկրետ հաղորդման փաստով նախաձեռնված վարույթ հարուցված չէ։ Հաղորդում չի ներկայացվել։ Հավելեց․ «Մենաշնորհների մասով ունենք տարբեր վարույթներ, նաեւ տնտեսական գործունեության հետ կապված, դրանք դատարան են ներկայացված, այդ թվում՝ նաեւ նախկին պաշտոնատար անձանց վերաբերող, նրանց հետ խնամիական կապ ունեցող մարդկանց վերաբերող, որոնք այդ գումարները դուրս են բերել Հայաստանից։ Դրանք վերաբերվում են բիզնես-գործունեությունը միջամտելուն, այլոց բաժինները խլելուն, նաեւ՝ փողերի լվացմանը»։
Արթուր Խաչատրյանը տարակուսեց․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործել է մաֆիա՝ կազմակերպված հանցավորության երեւի գերագույն աստիճանն է»։
Նա ակնկալում էր, որ դատախազը ավելի պարզ մեխանիզմով ներկայացնի մաֆիայի գործունեության բացահայտումը․ «Գդլյանն ու Իվանովը բամբակի մաֆիան բացահայտեցին Ուզբեկստանում․ այդ մաֆիան կա՞ Հայաստանում, թե՞ չէ»։
Կարդացեք նաև
Աննա Վարդապետյանը նեղսրտեց՝ իրենք ֆիլմ չեն նկարում, որ պարզագույն սցենարով ներկայացնի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































