Վեդիում մանկապղծության զոհ դարձած երկու անչափահաս երեխաների հորեղբայրը այս պահին ոստիկանությունում է ոստիկանության ոմն Խաչատրյան ազգանունով աշխատակցի հետ միջադեպի գործով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մանկապղծության զոհ դարձած երկու անչափահաս երեխաների ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Նա պատմեց, որ երեխաների հորաքույրն իրեն հաղորդագրությամբ քիչ առաջ հայտնել է, որ այսօր Խաչատրյան ազգանունով անձը զանգահարել է երեխաների հորը և ասել՝ «Հենց հիմա երեխաներին վերցրեք, եկեք ոստիկանության բաժին»:
Երեխաների հայրը այդ մասին պատմել է եղբորը, վերջինս հետ է զանգել Խաչատրյան ներկայացած անձին: Նրանց միջև խոսակցությունը հարթ չի անցել ու, ըստ երեխաների հորաքրոջ, Խաչատրյանը սկսել է հայհոյանքով խոսել երեխաների հորեղբոր հետ, վերջինս ասել է՝ սպասիր, ես կգամ:
Էլբակյանի պատմելով՝ հորեղբայրը գնացել է Խաչատրյանին տեսնելու ու դեմ առ դեմ զրույցի ընթացքում փոխադարձ հարվածներ են եղել, որից հետո հորեղբայրը տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ սա այն հորեղբայրն է, որը իրավապահներից պաշտպանության հույսը կորցրած, անձամբ միջին ծանրության վնասվածք է հասցրել ենթադրյալ մանկապիղծներից մեկին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































