Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ընդգծել են Վաշինգտոնյան համաձայնագրերն ու մատնանշել դրանց շրջանակում իրականացվող համագործակցության շոշափելի արդյունքները

Մայիս 06,2026 19:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Մայիսի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերին:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Վաշինգտոնյան համաձայնագրերն ու մատնանշել դրանց շրջանակում իրականացվող համագործակցության շոշափելի արդյունքները:

Անդրադարձ է կատարվել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործման շրջանակում տարվող աշխատանքներին ու դրանց հետագա ընթացքին:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

ՀՀ Անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: