Լրահոս
Օրվա լրահոսը

Նախանձում է. Մարիա Զախարովան անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Մայիս 07,2026 15:16 Share

«Նախանձում է», – Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է անդրադարձել Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ Բելառուսի՝ «Ռուսաստանի գուբերնիա» լինելու մասին:

Մարիա Զախարովան նշել է, թե Սիմոնյանի ասածը անմարդկային նախանձ է մի ժողովրդի ու երկրի հաջողությունների մասին, որոնք նրան ոչ մի վատ բան չեն արել. «Ի՞նչ եմ ուզում ասել։ Այդպիսի հաջողությունների՝ որոնց Բելառուսը հասել է տնտեսական, արդյունաբերական, արտադրական, գյուղատնտեսական ոլորտներում, Ալեն Սիմոնյանին՝ ոչ, ոչ թե Լուսնի չափ՝ շատ ավելի հեռու է։ Ես պարզապես կոչ եմ անում բոլորին՝ բլոգերներին, Հայաստանի լրատվամիջոցներին․ գնացեք Բելառուս, հետո այնտեղից նյութեր բերեք և Ալեն Սիմոնյանին ցույց տվեք բելառուսների, բելառուս ժողովրդի և բելառուսական ղեկավարության ձեռքբերումները»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր փոխանցել Մինսկում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին։

«Ալեն Սիմոնյանի ասած ամեն ինչ կարելի է մեկնաբանել միայն մեկ կերպ՝ ինչ-որ, գիտեք, անմարդկային նախանձ ժողովրդի ու երկրի հաջողությունների նկատմամբ, որը ոչ մի վատ բան չի արել։ Գնացեք այնտեղ ինքներդ, տեսեք։ Կրկին ուզում եմ ասել՝ ես գնացի և տեսա, և ձևավորեցի իմ կարծիքը», — հավելել է Մարիա Զախարովան։

Զախարովան ակնարկել է, որ Մոսկվա այցի ժամանակ ՌԴ ԱԳՆ-ում Սիմոնյանի փակ բանակցությունների բովանդակությունը կա:

«Հիշում եմ, որ Ալեն Սիմոնյանի հետ եկած հայկական պատվիրակությունը զրույցի ձայնագրություն էր վարում։ Գուցե նրանք պատմեն, թե ինչ է ասել Ալեն Սիմոնյանը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության շենքում», – ճեպազրույցի ընթացքում ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել