«Գործիքները մենք ենք ընտրում, թե ինչ տրամաբանությամբ ու ինչ արդյունավետությամբ հնարավորություն կունենանք նպատակներին հասնելու: Այս անձանց իրավունքներով իրապես անկախ դիմումներից ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք, հրապարակման ենթակա տեղեկատվության դեպքում, կհրապարակենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի կոչին:
Լրագրողներից մեկը Մանասյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի գնում Բաքու, վախենո՞ւմ է, ի պատասխան Մանասյանն ասաց, որ գրեթե որեւէ բան չկա, որից վախ ունի ու թվարկեց՝ այդ թվում միջատներից ու կենդանիներից չի վախենում. «Վախերի մասին մի քիչ խոսելը ՄԻՊ-ի դեպքում ավելորդ է, մարդը որ ստանձնում է այդ առաքելությունը, չեք պատկերացնում ինչ տարբեր իրավիճակներում ենք լինում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































