«Ձեզ ուզում եմ գաղտնիք բացեմ, որ դուք շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Երբ վարչապետն անցած տարի գնացել էր Չինաստան, դուք գիտեք՝ այնտեղ կան հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիա են առաջացնում։ Ինքն այնտեղ փորձել էր, դուրը եկել էր, եւ իմ ինֆորմացիայով՝ մոտավորապես մեկ տոննա հետը առել, բերել է Հայաստան։ Դրա համար, երբ ինքը կառավարությունում լրագրողների հետ է հանդիպում, բարձրանում է ԱԺ ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից։ Եվ իր կյանքի երազները, ինչ երազ տեսնում է, երազում է, ինքը կարող է ամբիոններից դուրս տալ։ Դա այդ սնկերի շնորհքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանը դրանից հետո ուղիղ եթերով հայտարարեց, որ այդ հայտարարության համար դատի է տալու Սամվել Կարապետյանին։
Կարդացեք նաև
Անդրադառնալով՝ Փաշինյանի՝ իրեն դատի տալու հայտարարությանը՝ Սամվել Կարապետյանը լրագրողներին ասաց․ «Ես ասացի՝ նման ինֆորմացիա ունեմ, չասացի՝ հաստատ սունկ է ուտում։ Ասացի՝ քանի որ նա իր երազները պատմում է, նման տպավորություն ունեմ։ Եթե դատի է տալիս տպավորությունների համար, դատարանում ես իմ տպավորությունները նորից կպատմեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կոլաժը՝ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից


















































