Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը. Սասուն Միքայելյան

Մայիս 08,2026 11:15 Share

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Երկրապահի օրվա առիթով.

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ,

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Շնորհավորում եմ բոլորիս․

Շնորհավոր տոնդ, երկրապա՛հ:

Շնորհավոր տոնդ, սպարապե՛տ:

Այս օրը մեր անկախության, պետականության և բանակաշինության կերտման, մեր անվտանգության ապահովման գաղափարի շուրջ համախմբման խորհրդանիշն է։ Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը՝ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները և պահպանել մարտական ընկերների, մեր զինվորականների, զինվորների, ժողովրդի արյամբ ու կյանքերի գնով ձեռք բերված խաղաղությունը։

Վազգեն Սարգսյանն ասել է․ «Մի բուռ մնացած հայրենիքդ պահպանելու համար ոչ մի դժվարության առաջ չպիտի խեղճանաս։ Միջոցնե՞ր չկան՝ մի տեղից կտրիր, դիր մյուսի վրա։ Քո տունն է, քեզ տերուտիրականի նման պահիր, դու ես վանքից գալիս, մի թող ուրիշներն ասեն՝ «Ողորմի աստված»։

Հավաքական ուժ, գումարած հավաքական վախ, գումարած հավաքական խելք։ Հայի է՜ն, վերջին խելքը, որ մեզ հիմա է պետք։ Խելք խելքի եղբայրներ, ուս ուսի, եղբայրներ․․․»։

Այսօր առավել քան երբևէ մեզ պետք է այդ հավաքական խելքն ու միասնությունը, որ կարողանանք արժանապատվորեն հզորացնել մեր հայրենիքը։ Մայիսի 8-ը, մայիսյան հաղթանակները մեզ հիշեցնում են, որ հայրենիքի, պետականության, պետության զարգացման ու հզորացման համար ամենօրյա աշխատանք է հարկավոր նվիրումով և հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր գիտակցումով։

Այսօր էլ, վաղն էլ մենք Երկրապահ ենք, և մենք վստահ ենք, որ մեր ամենօրյա նվիրումի ու հայրենանպաստ գործունեության, մեր համազգային համախմբվածության արդյունքում վաղը էլ ավելի մեծ հաջողություններ ենք ունենալու։

Շնորհավոր տոնդ, երկրապա՛հ

Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին,

Փա՛ռք Հայ զինվորին,

Հավերժ փա՛ռք նահատակվածներին,

Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,

Փա՛ռք ու խաղաղություն մեր հայրենիքին,

Համախմբում մեր ժողովրդին,

Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031