Հայաստանը հոգնել է հույսերից, գայթակղություններից, խաբեություններից, չիրականացող սպասումներից։ Այս մասին այսօր ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Այսօր մենք տեսնում ենք մի մարդու, ով ասում է, թե երկրին խաղաղություն է տվել։ Այդ «խաղաղության» պայմաններում Ալիևը հեռուստացույցից նրա վրա մատ է թափ տալիս, ինչպես վախից անկյունում կուչ ելած փոքրիկ երեխայի վրա, իսկ նա նվաստացած շնորհակալություն է հայտնում և խնդրում իրեն ընդունել Բաքվում։ Տեսնում ենք «նախկիններին», որոնք ասում են, թե իրենց օրոք «ավելի լավ էր»։
Բայց եթե լավ էր, ինչու էր հիմա այդքան վատ։ Ինչու էր ի վերջո ժողովուրդը 2018 թ. դուրս եկել փողոց։ Ու հետո պետք է չարաչար խաբվեր։ Տեսնում ենք մեծահարուստների, որոնք խոստանում են «հաղթել աղքատությանը» և «վերադարձնել հարգանքը» միայն այն հիմքով, որ իրենք միլիարդներ ունեն, իսկ մնացածը՝ ոչ»,- ասել է Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ բոլորն ունեն փող, որ առաջ գնան, իսկ իրենք մարդիկ են, ովքեր հիփոթեք են վճարում և գիտեն, որ Հայաստանից բացի այլ երկիր չունեն ու միայն ճշմարտությունն ունեն՝ գիտեն ինչպես լուծել խնդիրը։
Կարդացեք նաև
Լուծումները` տեսանյութում


















































