«Դուք ընկճվողներից չեք, դուք հետ նահանջ անողներից չեք, և հենց այդ գիտի այսօրվա խմբակը, և այդ պատճառով վախենում է ձեզանից»,- այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրավիրած հանրահավաքում հայտարարեց կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Արեգա Հովսեփյանը՝ իշխանության կամոք անազատության մեջ հայտնվածների մասին խոսելով։ Հավելեց․ «Անգամ անազատությունից դուք մեզ ուժ եք տալիս՝ այս պայքարը շարունակելու»։
«Վախկոտ ես դու, Նիկոլ Փաշինյան, վախկոտ ես։ Եվ քո վախերն ավելի են ցայտուն դառնում ուժեղ, հաղթանակած տղամարդկանց ֆոնին։ Վախից ելնելով ես դու գնում այդ հետապնդումներին։ Բայց իմացիր՝ քեզանից վախեցող չկա»,- Նիկոլ Փաշինյանին դիմեց նա։
Հիշեց 34 տարի առաջ Շուշիի համար տրված մարտը, որը հաղթանակ բերեց և մնաց հայոց պատմության լավագույն էջերից․ «Հարսանիքը լեռներում՝ եղավ, և այդ ճակատամարտում իր ուրույն դերակատարումն ունեցավ Արթուր Ավանեսյանը՝ մեր գնդապետը՝ Կանդազը, ով այսօր կալանքի տակ է»։
Իսկ իր կուսակից Կանդազին դիմեց Արցախի բարբառով․ «Մատաղ, պընդ կացի, Մռավա սարի նման պընդ կացի, որովհետև ուժեղ Հայաստան լինելու է»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































