Լրահոս
Օրվա լրահոսը

Շքերթ Գյումրիում՝ քաղաքային իշխանավորների ու ռուսական ռազմաբազայի զինվորականների մասնակցությամբ

Մայիս 09,2026 21:31 Share

Այսօր Գյումրիում մեծ հանդիսավորությամբ նշվեց մայիսի 9-ը՝ Հաղթանակի տոնը, որին նվիրված միջոցառումները համատեղ ուժերով կազմակերպել էին Գյումրու քաղաքային իշխանության ու 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ նրանք նախ այցելեցին թիվ 2 գերեզմանատանը գտնվող եղբայրական գերեզմանոց, այնուհետ  «Պատվո բլուր» զինվորական գերեզմանատուն՝  խնկարկելով, ծաղիկներ խոնարհելով պատերազմի նահատակների շիրիմին։

Գերեզմանոցում հոգեհանգստի կարգ կատարեց ուսական102-րդ ռազմաբազայի հոգևոր սպասավոր հայր Տիմոֆեյը։

Այնուհետ Գյումրու 8-րդ զինվորական թաղամասից մեկնարկեց «Անմահ գունդ» քայլերթը, որի մասնակիցները շարժվեցին դեպի «Մայր Հայաստան» հուշահամալիր՝ պատերազմում նահատակված իրենց հարազատների, պապերի լուսանկարները վեր պարզած։

«Մայր Հայաստանում» տեղի ունեցավ մեծ միջոցառում, ռազմահայրենասիրական երգերի ներքո ցուցադրվեց ռազմաբազայի զինտեխնիկան, հնչեցին ելույթներ, այնուհետ ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին «Անհայտ զինվորի» հուշարձանին։

Այստեղ կար նաև հյուրասիրություն․ «ռազմաճակատային խոհանոցից» մատուցվեց հնդկաձավարի շիլա և ռուսական ավանդական սալո։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031