Բալային գործող համակարգը պետք է վերանայվի այնպես, որ երաշխավորվի ճանապարհային երթևեկության անվտանգությունը, բայց նաև վարորդներն անարդար վիճակում ու անարդար տուգանքների տակ չհայտնվեն: Այս մասին այսօր Վանաձորում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ խոսելով անարդար տուգանքից դժգոհող վանաձորցի տաքսու վարորդի հետ։
Նա մասնավորապես նշել է, որ «Միասնության թևերի» ծրագրով` բալային շեմը բարձրանալու է մինչև 18 միավոր, ինչպես նաև կլինեն խախտումներ, որոնց դեպքում բալեր չեն հանվի։
ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ


















































