Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրընկալումներ ու փաստեր թոքի քաղցկեղի մասին

Մայիս 11,2026 09:30 Share

Ծխախոտի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա ամենևին էլ նորություն չէ, ինչպես և այն, որ այս վնասակար սովորությունը մեծացնում է թոքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը։Սակայն որքան էլ բնակչությունը տեղեկացված է, շատերը դեռևս ունեն թյուրընկալումներ թոքի քաղցկեղի և ծխելու հետ կապված․ մենք կանդրադառնանք դրանցից մի քանիսին․

Թյուրընկալում 1․ Եթե դուք ծխել եք տարիներով, ապա արդեն շատ ուշ է թողնելը, միևնույն է, օրգանիզմը վնասվել է։

Փաստ․ Ծխելուց հրաժարվելը գրեթե միանգամից օգուտ է տալիս օրգանիզմին։ Բարելավվում է արյան շրջանառությունն ու թոքերի աշխատանքը։ Ժամանակի ընթացքում սկսում է նվազել թոքի քաղցկեղի զարգացման վտանգը։ Ծխելուց հրաժարվելուց 10 տարի հետո այդ հիվանդությունից մահվան ռիսկը նվազում է 50 տոկոսով՝ համեմատած ծխելը շարունակող մարդկանց հետ։

Թյուրընկալում 2․ Light սիգարետները սովորականների համեմատած ավելի անվտանգ են։

Փաստ․ Դրանք նույն կերպ վնասակար են։ Խորհուրդ է տրվում հատկապես զգուշանալ մենթոլ (անանուխի հոտով թափանցիկ բյուրեղային նյութ) պարունակող ծխախոտներից․ որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ դրանք ավելի վտանգավոր են, քանի որ մենթոլի թարմացնող զգացողության պատճառով այդ սիգարետների ծուխը մարդիկ սովորաբար ավելի խորն են ներշնչում, ինչպես նաև այդ համից հրաժարվելն ավելի դժվար է։

Թյուրընկալում 3․ Հակաօքսիդանտային հավելումները պաշտպանում են քաղցկեղից։

Փաստ․ Շատ ավելի նախընտրելի է հակաօքսիդանտները ստանալ մերգերից ու բանջարեղենից՝ բնական եղանակով, իսկ որևէ հավելում ընդունելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ, քանի որ որոշ հետազոտություններ, օրինակ, ցույց են տվել, որ ծխողների շրջանում թոքի քաղցկեղի վտանգը մեծանում է, եթե վերջիններս բետա-կարոտին են ընդունել։

Թյուրընկալում 5․ Սիգարներն ու ծխամորճը պակաս վնասակար են։

Փաստ․ Ինչպես և ծխախոտը, այնպես էլ սիգարները մեծացնում է թոքի, կերակրափողի, բորանի խոռոչի, կոկորդի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Սիգար ծխելը նաև նշանակալիորեն մեծացնում է սիրտ-անոթային, թոքային հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Թյուրընկալում 6. Ծխելը թոքի քաղցկեղի զարգացման միակ ռիսկն է։

Փաստ․ Ծխելը թեև ամենատարածված, բայց թոքի քաղցկեղի ռիսկի միակ գործոնը չէ։ Երկրորդ ամենատարածված պատճառը ռադոնն է՝ անհոտ ռադիոակտիվ գազը, որը դուրս գալիս է ընդերքից եւ կուտակվում բնակելի տարածքներում։ Սեյսմիկ ակտիվությունը նպաստում է ռադոնի ալիքների առաջացմանը։

Թյուրընկալում 7. Եթե մարդն արդեն ունի թոքի քաղցկեղ, ծխելը թողնելն անիմաստ է:

Փաստ․ Ծխելուց հրաժարվելն ավելի արդյունավետ է դարձնում բուժումը, իսկ կողմնակի ազդեցությունները՝ պակաս արտահայտված։ Փորձը ցույց է տալիս, որ նախկին ծխողները վիրահատությունից հետո ավելի լավ են վերականգնվում։ Կոկորդի քաղցկեղի ճառագայթային բուժման ժամանակ խռպոտության առաջացման հավանականությունը նույնպես նվազում է ծխելուց հրաժարվելու դեպքում։ Որոշ դեպքերում էլ ծխելուց հրաժարվելը նվազեցնում է քաղցկեղի կրկնության վտանգը։

Թյուրընկալում 8. Ֆիզիկական վարժությունները չեն ազդում հիվանդության զարգացման վրա:

Փաստ․ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանոնավոր  ֆիզիկական ակտիվություն ունեցող մարդկանց շրջանում նվազում է թոքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը։ Ֆիզիկական վարժությունները նաև բարելավում են թոքերի աշխատանքը, օգնում կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունները, կաթվածի և այլ հիվանդությունների զարգացումը։

Թյուրընկալում 9․ Օդի աղտոտվածությունը պատճառ չէ։

Փաստ․ Ծխախոտն, անխոս, թոքի քաղցկեղի ամենամեծ սպառնալիքն է, սակայն օդի աղտոտվածությունը ևս ռիսկի գործոն է։ Մարդիկ, որոնք ապրում են աղտոտված օդի պայմաններում, ավելի հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031