Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքն ու համատեղ ջանքերը. Տիգրան Աբրահամյան

Մայիս 11,2026 10:43 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալիևը Կովսականում (նախկին Զանգելան) հայտարարել է, որ ՀՀ-ում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով:

Ատելության, անհանդուրժողականության և ագրեսիայի մասին խոսում է մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել Արցախում ապրող հայերի նկատմամբ, շանտաժով ու սպառնալիքներով զիջումներ կորզել։

Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքն ու համատեղ ջանքերը և պայքարում են մեր ժողովրդի դեմ իրականացվող թշնամական գործողությունները կանխելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031