Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի՞․ ինչպե՞ս է նա պատկերացնում, որ իր սանձազերծած պատերազմից, էթնիկ զտումից, Արցախի ղեկավարությանը գերության մեջ պահելուց հետո մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. Մարուքյան

Մայիս 11,2026 15:22 Share

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանում որոշ քաղաքական ուժեր և քաղաքական գործիչներ շարունակում են ապրել Ադրբեջանի նկատմամբ ատելությամբ։

Ես ուղղակի ապշած եմ այս հայտարարությունից, որովհետև մի մարդ, որի հրամանով Արցախում հողին են հավասարեցվում հայ ժողովրդի սրբությունները՝ առաջին քրիստոնյա ժողովրդի եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանոցներն ու հուշահամալիրները, ուզում է, որ այդ ժողովուրդը իրեն սիրի, հարգի և իր նկատմամբ ակնածանքով լցված լինի։ Ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանն է տրամադրված իր հանդեպ։

Ես նաև ապշած եմ, որ այս մարդը, իր երկրում հայ ժողովրդի նկատմամբ այդքան ատելություն քարոզելով, իր ժողովրդին մոտիվացնելով հայ ժողովրդի դեմ և ապագա ագրեսիաներով սպառնալով մեզ, կրկին փորձում է խառնվել Հայաստանի ներքին կյանքին՝ որոշել, թե որ քաղաքական գործիչը կամ քաղաքական ուժը ինչ պիտի մտածի, ինչ պիտի խոսի և այս կամ այն հարցի վերաբերյալ ինչ կարծիք պետք է ունենա։

Վերջապես Հայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում, որ 2020 թվականի իր սանձազերծած պատերազմից, Արցախի էթնիկ զտումից, հայ ազգի սրբությունները հողին հավասարեցնելուց և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերության մեջ պահելուց հետո մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն։

Սա պարզապես աբսուրդ է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031