Լրահոս
Օրվա լրահոսը

16 տարին լրացած անձանց համար նախատեսվում է նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր

Մայիս 11,2026 15:38 Share

«Անձը հաստատող փաստաթղթի մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը միտված է ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի ներդրման ուղղությամբ պատշաճ իրավական ընթացակարգեր երաշխավորելուն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:

«Կարեւոր է այն հանգամանքը, որ մենք համակարգը ներդնում ենք պետություն-մասնավոր գործընկերություն համագործակցության շրջանակում»,- ընդգծել է զեկուցողը: Նրա խոսքով փոփոխությունները նաեւ միտված են մեր երկրին մոտեցնելու Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը:

Ներկայացնելով հիմնական փոփոխությունները՝ նախարարը տեղեկացրել է, որ նախաձեռնությամբ 16 տարին լրացած անձանց համար նախատեսվում է նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր:

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ 6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչեւ 6 տարեկան անձանց համար ծննդյան վկայականը կդիտարկվի որպես անձը հաստատող փաստաթուղթ:

Ներկայումս նույնականացման քարտը տրամադրվում է միայն 16 տարին լրացած անձանց: Նախարարը փաստել է, որ ներկայացված օրենքի տրամաբանությանը համաձայն՝ բոլոր ճամփորդական փաստաթղթերը համապատասխանելու են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտին:

Փաթեթով ամրագրվել է, որ օտարերկրացիների համար նախատեսվող բոլոր փաստաթղթերը պետք է պարունակեն կենսաչափական տվյալներ:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է մայիսի 11-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031