Լրահոս
Օրվա լրահոսը

113 մեքենա շահագործվել է տեխնիկական զննություն չանցած, 61-ը՝ լուսարձակների անսարքությամբ. պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մայիս 11,2026 18:01 Share

Մայիսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4145 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 333 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 163 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 83 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 483, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 32, վարելու ընթացքում ծխելու՝ 487, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 247, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 56 և 1464 այլ իրավախախտում։ 109 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 113-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 61-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 17-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 47 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15920 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 229 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 430, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 54, չամրակապված վարելու՝ 4085, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 321, վարելու ընթացքում ծխելու՝ 648, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 716, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 102, արագության գերազանցման՝ 2853 և 4578 այլ իրավախախտում։ 293 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 974-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 360-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 136-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 8 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031