Բուլղարիայի Սամոկով քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության առաջին օրը մեկնարկի ելած Հայաստանի հավաքականի հինգ ըմբիշներից չորսը այսօր գոտեմարտելու են մեդալի համար։
65 կգ քաշային կարգում Զավեն Մեժլումյանը պայքարը սկսելով 1/8 եզրափակչից՝ հաջորդաբար պարտության է մատնել ֆինն, ավստրիացի եւ հունգարացի մրցակիցներին ու հաղթողի կոչման համար գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող Ասլան Դզուեւի հետ։
Նույնպիսի ճանապարհ է անցել նաեւ 80 կգ քաշային Վահե Հովեյանը, որն առավելության է հասել թուրք, լեհ եւ լիտվացի մրցակիցների նկատմամբ եւ ոսկե մեդալի համար ուժերը չափելու է հունգարացի Դոմինիկ Ժիլագիի հետ։
Մեր մյուս երկու ըմբիշները՝ 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը եւ 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը բրոնզի համար գոտեմարտելու են, համապատասխանաբար, Թիմուր Մախարամովի (Ուկրաինա) եւ Կեվե Կովաչի (Հունգարիա) հետ։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































