Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞նց կարելի է 8 տարի քերել մարդկանց, բայց երևանցիների համար մի ճանապարհ չնախատեսել. Գրիգորյան

Մայիս 12,2026 21:01 Share

«Սիրելի երիտասարդ, դու սովորելու ես անվճար: Հազարավոր ընտանիքներ այսօր կքած են այդ ֆինանսական ծանր բեռի տակ, ու մեր ապագա կառավարությունն իր վրա է վերցնելու այդ ֆինանսական պարտավորությունը»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ  նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։

Անվճար կրթությունից բացի դաշինքը խոստանում է ուսուցիչների պարտադիր ատեստավորման համակարգը փոփոխության ենթարկել. այն ուսուցիչները, որոնք ունեն 15 տարվա մանկավարժական ստաժ, համարվելու են ավտոմատ ատեստավորված ու ստանալու են բարձր աշխատավարձ։

Գրիգորյանն ասաց՝ հետ են պտտեցնելու գույքահարկի բարձրացումը, 2026-ի բարձրացումը չեղարկվելու է, իսկ 2025-ի գոյություն ունեցող վճարը 50 տոկոսով նվազելու է. «Ամեն ինչը թանկացրել են, որ ի՞նչ անեն»։

Գրիգորյանն ասաց նաև, որ քաղաքացիների բանկային սև ցուցակներն են վերանայելու։

Աննա Գրիգորյանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագրում տեղ է գտել նաև խցանումների լուծման հարցը։ Ըստ նրա՝ 8 տարվա ընթացքում այս իշխանությունները մի նոր ենթակառուցվածք չեն կառուցել, բայց 8 միլիարդով ավելացրել են մեր արտաքին պարտքը. «Ո՞նց կարելի է ութ տարի քերել մարդկանց ու մի ճանապարհ երևանցիների համար չնախատեսել»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031