«Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը նման է Աջափնյակի մետրոյին, իրենից անընդհատ ու շատ խոսում են, բայց գոյություն չունի»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։
Նա քաղաքացիներին ասաց, որ այս օրերին ՔՊ-ականները շատ խոստումներ կտան, բայց. «Մի հատ հիշեցրեք՝ 2021-ի նախընտրական խոստումներից ինչ են արել, եթե 2021-ինը չեն արել, 2026-ինը ինչու պետք է անեն»։
Վարդանյանը նաև անդրադարձավ ՔՊ-ի նախընտրական այսօրվա քարոզարշավին, երբ Փաշինյանը, ըստ Վարդանյանի, մուննաթ էր գալիս մի քաղաքացու վրա, ասում՝ մի ասեք 5000 զոհ ենք ունեցել. «Ասում է՝ շատացնում եք թիվը: Ժողովուրդ ջան, իսկ դուք թիվը գիտե՞ք: Քանի հոգի է այս երկրում մեր ազատության համար, որ այստեղ կանգնած լինենք, կյանք զոհաբերել: 2020-ից հետո 6 տարում 44-օրյա պատերազմի նահատակների ցանկ չեն հրապարակել: Անգիր գիտեն՝ ընդդիմադիրները քանի հատ կոշիկ ունեն, ինչ են ուտում, նահատակների ցանկ չեն հրապարակել… էս մարդկանց ինչ ասում ես՝ թշնամին Ջերմուկում է, անվտանգություն, գերիների հարց, ասում են՝ փոխարենը լավ ասֆալտ ունենք: Այս տարի մենք, իհարկե, ասֆալտը տեսանք, բայց ձեզ պետք է դուրս հանել անվտանգությո՞ւն, թե՞ ասֆալտ կեղծ դիլեմայից»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































