Լրահոս
Օրվա լրահոսը

Հպարտ քաղաքացու անձնագրի Հայաստանը չուներ այն ուրվագիծը, որը Փաշինյանն ու իր թիմակիցներն այսօր կպցնում են իրենց դոշերին. Խաչատրյան

Մայիս 12,2026 22:20 Share

«Հիշո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ինչ էր խոստանում՝ երջանկություն, բարեկեցություն, հաղթանակ ու հպարտություն։ Նույնիսկ հպարտ քաղաքացու անձնագրեր էր տպել ու փողոցում բաժանում էր։ Հպարտ քաղաքացու անձնագրի վրա Հայաստանի Հանրապետությունը չուներ այն ուրվագիծը, որը ունի այն Հայաստանը, որը Փաշինյանն ու իր թիմակիցներն այսօր կպցնում են իրենց դոշերին։ Հպարտ քաղաքացու անձնագրի վրա ՀՀ-ն և Արցախը միասնական էին։

Այսօր, երբ Փաշինյանի ձեռամբ, նրա ձախող կամ գիտակցված քաղաքականության արդյունքում Արցախում բուն են դրել ասկյարները, Փաշինյանն ուզում է հպարտ քաղաքացու փոխարեն ունենալ վախեցած քաղաքացիների բազմություն։ Եվ ձեզ վախեցնում է՝ եթե իմ օգտին չքվեարկեք, վաղը Ադրբեջանը ՀՀ դեմ կռիվ պիտի սկսի»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ Փաշինյանի 2021 թվականի նախընտրական քարոզարշավից արված խոստումները հիշեցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Ալիևն ու Փաշինյանը ՀՀ վերաբերյալ նույն պատկերացումներն ունեն՝ Հայաստան առանց Մասիս սարի, հայ ժողովուրդ՝ առանց պատմական հիշողության, առանց եկեղեցու ու իղձերի։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031