«Հայացք Սյունիքից» հաղորդաշարին տված հարցազրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններին՝ «Ուժեղ Հայաստանի» անդամների վերաբերյալ։
«Բոլոր ձայնագրությունների գծով կան փաստաբաններ, որոնք տանում են պրոցեսները, եւ ձայնագրությունների գրեթե մեծ մասը չի վերաբերում մեր մոտ գրանցված աշխատակիցներին։ Բայց, եթե դուք ուշադիր լինեք, խոսակցության մեջ մարդիկ ասում են՝ գրանցվել։ Օրենքով թույլ է տրվում գրանցված աշխատակից ունենալ։ Թե ինչ խոսույթ ունեն մարդիկ, դա ուրիշ բան է, բայց խոսքը գնում է գրանցված, հարկերը վճարվող աշխատանքի մասին, ոչ թե կաշառքի մասին։ Խնդրում եմ՝ մի քանի անգամ նայեք։ Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ»,- ասել է նա։
Նարեկ Կարապետյանն անդրադարձել է հնչեղություն ունեցող դեպքերին․ «Եկեք հերթով նայենք․ Ղումաշյանի դեպքը, երբ նա 100 տարեկան, շարժվել չկարողացող կնոջ համար նվեր էր ուզեցել գնել, այն կնոջ համար, ում ծնունդը 4 տարի շարունակ արել է՝ մինչեւ ընտրությունները։ Ղումաշյան Գոհարին ցանկանում էին կալանավորել։ Արթուր Ավանեսյանը արցախցի իր հայրենակցի հետ խոսելիս ասել էր՝ հող կլինի, տուն կլինի, գործ կլինի։ Դա մեր ծրագիրն է, բոլորս դրա համար ենք պայքարում, որ հող ունենանք։ Երբվանի՞ց է հող ունենալը դարձել կաշառք, հայրենիքի մասին է խոսքը։ Այս բոլորը նրանք անում, են, որպեսզի զսպեն հասարակության ալիքը»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































